ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեսին անվիճելի առաջատարն է

Մեսին անվիճելի առաջատարն է
08.04.2019 | 23:12

Գրեթե յուրաքանչյուր խաղում առանձնանալով գոնե մեկ գոլով՝ Լիոնել Մեսին չափազանց նպաստավոր դիրքում է «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում, որը տրվում է Եվրոպայում մրցաշրջանի լավագույն ռմբարկուին: Վերջին տուրում «Աթլետիկոյի» դարպասն ուղարկած գոլն արգենտինացու համար 33-րդն էր լա լիգայում: Մեսիի մերձակա հետապնդողը՝ «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Կիլիան Մբապեն չի կարողացել աչքի ընկնել «Ստրասբուրգի» հետ կիրակնօրյա խաղում: Ներկայացնենք առաջին տասնյակը ներկայացնող մյուս ֆուտբոլիստներին՝ հաշվարկը տանելով Մբապեից.
2. Կիլիան Մբապե («ՊՍԺ»)` 27 գոլ (x2,0) / 54 միավոր,
3-5. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»)` 21 գոլ (x2,0) / 42 միավոր,
3-5. Քշիշտոֆ Պյոնտեկ («Միլան»)` 21 գոլ (x2,0) / 42 միավոր,
3-5. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)` 21 գոլ (x2,0) / 42 միավոր,
6-7. Դուվան Սապատա («Ատալանտա»)` 20 գոլ (x2,0) / 40 միավոր,
6-7. Լուիս Սուարես («Բարսելոնա»)` 20 գոլ (x2,0) / 40 միավոր,
8. Մբաիե Դիան («Գալաթասարայ»)` 26 գոլ (x1,5) / 39 միավոր,
9-10. Քրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)` 19 գոլ (x2,0) / 38 միավոր,
9-10. Սերխիո Ագուերո («Մանչեստր Սիթի»)` 19 գոլ (x2,0) / 38 միավոր:


Վարկանիշում միավորների հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. խփած գոլերի քանակը բազմապատկվում է առաջնության մակարդակի գործակցով: Թոփ-5 լիգաները, որոնք են իսպանական լա լիգան, անգլիական պրեմիեր լիգան, իտալական սկուդետեն, գերմանական բունդեսլիգան և ֆրանսիական դիվիզիոնը, ունեն ամենաբարձր` 2,0 գործակիցը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ